Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ինչու են մեղեդիներն անընդհատ պտտվում մեր գլխում. 1in.am

Ինչու են մեղեդիներն անընդհատ պտտվում մեր գլխում. 1in.am

Գլխում անընդհատ պտտվող մեղեդիների երևույթը հոգեբանների կողմից ստացել է «կպչուն մեղեդիների ֆենոմեն» անվանումը: Հոգեբան Լորեն Սթյուարթը և նրա գործընկերներն այդ երևույթը բացատրում են մեր կողմից ընկալվող հնչյունների վերամշակման վրա ուղեղում հսկողության թուլացմամբ:

Անգլերենում երաժշտության ակամա կրկնությունը դիպուկ անվանում է ստացել՝ «ականջի որդ»: Այդ երևույթին առնչվում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, վերջիններս՝ ավելի հաճախ: Հետաքրքիր է, որ ուղեղում կրկնվող մեղեդիներին առավել հակված են նյարդային և հոգեկան հիվանդություններով տառապողները:

Ուսումնասիրողների կազմակերպած փորձերին մասնակցել է 44 մարդ՝ տարբեր սեռերի և տարբեր նյարդահոգեբանական կառուցվածքների: Պարզվել է, որ կպչուն մեղեդիներն ավելի շատ հանգիստ չեն տալիս այն մարդկանց, ում ուղեղի մեծ կիսագնդերի կեղևը քունքերի շրջանում ավելի բարակ է, բարակ է նաև աջ ներքին ճակատային մասի կեղևը: Հենց ուղեղի այդ երկու հատվածներն էլ պատասխանատու են հնչյունների վերամշակման համար: Նկատենք, որ պրոֆեսիոնալ երաժիշտների մոտ ուղեղի այդ հատվածներն, ընդհակառակն, ավելի հաստ են:

Ուղեղի կեղևի հաստությունը կանգնեցնում է հնչյունների վերամշակումը, հետևաբար. որքան բարակ է ուղեղի համապատասխան հատվածների կեղևը, այնքան թույլ է վերահսկողությունը, և, այդպիսով, երաժշտությունը կրկնվում է ինքն իրեն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. melody-saratov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ